1.1962թ.-ին մինչեւ խմբի հետ առաջին պայմանագիր կնքելը Էփսթայնը խմբի բասիստ Փիթ Բեսթին փոխարինել է Ռինգո Սթարով, որը եղել է երաժիշտների վաղեմի բարեկամը: Այսպես ստեղծվել է խմբի վերջանական կազմը: Միայն 1964 թվականին մինչեւ Սկանդինավիայում հյուրախաղերը սկսելը Ռինգոն հիվանդացել է եւ նրան փոխարինել է Ջիմմի Նիկոլը:
2. Ռինգո Սթարի իրական անունը Ռիչարդ Ստարկի է:
3. Love Me Do եւ Please, Please Me երգերը դարձել են լիվերպուլյան քառյակի առաջին հիթերը:

4. Խմբի առաջին ալբոմն անվանվել է Please, Please Me (1963թ.), իսկ վերջինը՝ Let It Be (1970թ.):
Ընդհանուր առմամբ խումբը թողարկել է 13 ալբոմ:
5. 1967-ի հունիսի 25-ին The Beatles-ը դարձել է առաջին խումբը, որի ելույթները արբանյակային հեռարձակմամբ ցուցադրվել են BBC հեռուստաալիքով:
6. Խումբը թողարկել է երեք կատակերգություն՝
''Hard Day’s Night'',
''Help'',
''Magical Mystery Tour.''
7. ''Hard Day’s Night'' ֆիլմում որպես խմբի երկրպագու նկարահանվել է ապագա աստղ եւ Genesis խմբի լիդեր Ֆիլ Քոլլինզը (Phil Collins):