"Eight Days a Week"-ը Բիթլզի երգերից է, որը
գրել են Մաքքարթնին և Լենոնը` հիմնված Փոլի յուրահատուկ գաղափարի վրա: Երգը առաջին
անգամ թողարկվել է 1964 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում Beatles for Sale ալբոմում:
Իսկ Միացյալ Նահանգներում թողարկվել է 1965-ի փետրվարին: Այն 1965-ի մարտ ամսին երկու
շաբաթ շարունակում էր մնալ առաջին հորիզոնականում: Երգը վերաթողարկվել է նաև 2000թ.-ին
Բիթլզի համար մեկ հավաքածու ալբոմում: Այն ճանաչվել է 1965թ.ի լավագույն ութերորդ երգը:
Փոլ Մաքքարթնին այս երգի ոգեշնչումը
ուղղում է ամենաքիչը երկու աղբյուրի: 1964-ին Փլեյբոյի մի հարցազրույցում Փոլը
երգի վերնագրի գաղափարը վերագրում է Ռինգոյին:
Լինդա: Ռինգոն էլ է ասել “Շաբաթը ութ օր”:
Փոլ: Այո, նա ասել է, քանի որ նա գերլարված վարորդ է: ““Շաբաթը ութ օր”: Երբ մենք լսեցինք դա, ասացինք` Իրոք, Բինգո!
Լինդա: Ռինգոն էլ է ասել “Շաբաթը ութ օր”:
Փոլ: Այո, նա ասել է, քանի որ նա գերլարված վարորդ է: ““Շաբաթը ութ օր”: Երբ մենք լսեցինք դա, ասացինք` Իրոք, Բինգո!
Ինչևէ, Փոլը երգի գաղափարը նաև ուղղում
է մի իրական վարորդի, ով մի անգամ նրան տարել էր Լենոնի տուն` Վեյբրիջ:
-Սովորաբար ես ինքս եմ այնտեղ գնում,
բայց այդ օրը վարորդը ինձ հասցրեց այնտեղ ու երբ հարցրի` ոնց է, -Օ~ ծանր
աշխատելով, ասաց նա,- աշխատելով շաբաթը ութ օր:
2016-ին մի հարցազրույցի ժամանակ
Ռինգո Սթարը շեշտեց, որ նա լսել է այդ խոսքը մի վարորդից, ով տանում էր իրեն Լենոնի
տուն մինչ նրան արգելել էին մեքենա վարել:
Շաբաթը ութ օր
Օ~, ես քո սիրո կարիքը
ունեմ, սիրունիկս,
Կարծում եմ` գիտես, որ ճիշտ եմ:
Հուսով եմ` իմ սիրո կարիքը ունես, սիրունիկս,
Այնպես, ինչպես դու ես ինձ պետք:
Կարծում եմ` գիտես, որ ճիշտ եմ:
Հուսով եմ` իմ սիրո կարիքը ունես, սիրունիկս,
Այնպես, ինչպես դու ես ինձ պետք:
Մոտ արի, սիրիր ինձ,
Մոտ արի, սիրիր ինձ,
Դա ոչ այլ ինչ է, քան սեր, սիրունիկս:
Մոտ արի, սիրիր ինձ,
Դա ոչ այլ ինչ է, քան սեր, սիրունիկս:
Շաբաթը ութ օր:
Ամեն օր սիրում եմ քեզ,
Միշտ իմ մտքում,
Ինչ կարող եմ ասել քեզ`
Սիրում եմ ամեն վայրկյան:
Միշտ իմ մտքում,
Ինչ կարող եմ ասել քեզ`
Սիրում եմ ամեն վայրկյան:
Մոտ արի, սիրիր ինձ,
Մոտ արի, սիրիր ինձ,
Դա ոչ այլ ինչ է, քան սեր, սիրունիկս:
Մոտ արի, սիրիր ինձ,
Դա ոչ այլ ինչ է, քան սեր, սիրունիկս:
Շաբաթը ութ օր:
Շաբաթը ութ օր,
Սիրուււււււււմ եմ քեզ,
Շաբաթը ութ օր
Բավական չէ, որ ցույց տամ` պաշտում եմ:
Սիրուււււււււմ եմ քեզ,
Շաբաթը ութ օր
Բավական չէ, որ ցույց տամ` պաշտում եմ:
…
No comments:
Post a Comment