Monday, February 13, 2017

Փոլ Մաքքարթնի - My Valentine (հայերեն)

Paul McCartney
Մեր օրերում շատ են խոսում, որ այսօր չկան անցյալ դարում այդքան պոպուլյար գեղեցիկ սիրային երգերը, որոնց բառերը մաքուր էին, զերծ էին անպարկաշտ բառախաղերից, պարզ էին և հուզիչ: Սակայն պետք է նշել, որ կան երգիչներ, ովքեր իրենց մեջ կրում են այդ ոգին և անկասկած նրանցից է մեծն Փոլ Մըքքարթնին, ով շարունակում է ստեղծագործել և նվիրել մեզ հոյակապ երգեր: Երգչի` 2012 թվականին լույս տեսած “Kisses on the botton” ալբոմի ամենահայտնի կոմպոզիցիան` My Valentine: 

Ալբոմում հայտնվել են դասական փոփ ժանրում հայտնի Մըքքարթնիի հին ու նոր երգերը: My Valentine-ը ալբոմի առաջին սինգլն է, որ լույս տեսավ 2013-ի փոտրվարին: Այն նվիրված է երգչի կնոջը` Նենսի Շևելին:
Մըքքարթնին այն գրել է Սուրբ Վալենտինի տոնի առթիվ, նշենք, որ կիթառային մասը կատարում է Էրիկ Քլեփթոնը: Երաժշտական քննադատներն այն ճանաչեցին լավագույնը ողջ ալբոմում: Հայտնի է երգի կենդանի կատարումը 2012 թվականի Գրեմիի մրցանակաբաշխությանը, երբ դաշնամուրի մոտ էր Դայանա Քրոլը(Dayana Krol): 
mm_paul_my_valentine
Երգը մեծ ճանաչում ստացավ հատկապես յուրահատուկ տեսահոլովակի շնորհիվ, որում հանդես են գալիս հոլիվուդյան աստղեր Նատալի Փորթմանն ու Ջոնի Դեպը: Այս սև-սպիտակ հոլովակում դերասանները ժեստերի լեզվով են կատարում ստեղծագործությունը և իրենց դերասանական տաղանդի շնորհիվ կարողանում են երգի լիրիկան փոխանցել մեզ:
Բիթլը պատմում է, որ երգը գրել է մի անձրևոտ օր, երբ ինքն ու Նենսին միասին հանգստանում էին քաղաքից դուրս մի ավանում: Այդ մելամաղձոտ եղանակը մղեց երաժշտին ստեղծագործելու: Երգիչը ասում է, որ չնայած անձրևում է, բայց շուտով արևը կհայտնվի, ինչպես իր սերը հայտնվեց տարիներ տևած անձրևոտ օրերից հետո:
Դե ինչ, սիրեք և սիրված եղեք:) ^_^
 
My Valentine

Մեզ ինչ եթե անձրևեր,
Մեր պետքն էլ չէր:
Ասաց, որ մի օր արևը կփայլի,
Ու իրավացի էր,
Իմ այս սերը,
Իմ նվերը:

Այսպես օրն ու գիշերը
Կանցնեին կողքովս,
Ու ինքս ինձ կասեի, նախանշանի էի սպասում,
Ու նա կհայտնվեր,
Իմ հիանալի սերը,
Իմ նվերը:

Ու ես առհավետ կսիրեմ նրան
Ու երբեք գեթ մի օր էլ չեմ թողնի 
Անցնի առանց մատնանշելու պատճառները,
Թե ինչու եմ այսքան վստահ դառնում,
Որ կարող եմ թռչել:

Ես էսպես էլ ապրում եմ
Առանց մտահոգվելու
Ու գիտեմ, որ մի օր արևը կփայլի,
Նա էլ այնտեղ կլինի,
Իմ այս սերը,
Իմ նվերը...