Showing posts with label Ջոն Լենոն. Show all posts
Showing posts with label Ջոն Լենոն. Show all posts

Tuesday, December 6, 2016

Բիթլզ - Eight Days A Week (հայերեն)

"Eight Days a Week"-ը Բիթլզի երգերից է, որը գրել են Մաքքարթնին և Լենոնը` հիմնված Փոլի յուրահատուկ գաղափարի վրա: Երգը առաջին անգամ թողարկվել է 1964 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում Beatles for Sale ալբոմում: Իսկ Միացյալ Նահանգներում թողարկվել է 1965-ի փետրվարին: Այն 1965-ի մարտ ամսին երկու շաբաթ շարունակում էր մնալ առաջին հորիզոնականում: Երգը վերաթողարկվել է նաև 2000թ.-ին Բիթլզի համար մեկ հավաքածու ալբոմում: Այն ճանաչվել է 1965թ.ի լավագույն ութերորդ երգը:

Փոլ Մաքքարթնին այս երգի ոգեշնչումը ուղղում է ամենաքիչը երկու աղբյուրի: 1964-ին Փլեյբոյի մի հարցազրույցում Փոլը երգի վերնագրի գաղափարը վերագրում է Ռինգոյին:
Լինդա: Ռինգոն էլ է ասել “Շաբաթը ութ օր”:
Փոլ: Այո, նա ասել է, քանի որ նա գերլարված վարորդ է: ““Շաբաթը ութ օր”: Երբ մենք լսեցինք դա, ասացինք` Իրոք, Բինգո!
Ինչևէ, Փոլը երգի գաղափարը նաև ուղղում է մի իրական վարորդի, ով մի անգամ նրան տարել էր Լենոնի տուն` Վեյբրիջ:
-Սովորաբար ես ինքս եմ այնտեղ գնում, բայց այդ օրը վարորդը ինձ հասցրեց այնտեղ ու երբ հարցրի` ոնց է, -Օ~ ծանր աշխատելով, ասաց նա,- աշխատելով շաբաթը ութ օր:
2016-ին մի հարցազրույցի ժամանակ Ռինգո Սթարը շեշտեց, որ նա լսել է այդ խոսքը մի վարորդից, ով տանում էր իրեն Լենոնի տուն մինչ նրան արգելել էին մեքենա վարել:

Շաբաթը ութ օր

Օ~, ես քո սիրո կարիքը ունեմ, սիրունիկս,
Կարծում եմ` գիտես, որ ճիշտ եմ:
Հուսով եմ` իմ սիրո կարիքը ունես, սիրունիկս,
Այնպես, ինչպես դու ես ինձ պետք:
Մոտ արի, սիրիր ինձ,
Մոտ արի, սիրիր ինձ,
Դա ոչ այլ ինչ է, քան սեր, սիրունիկս:
Շաբաթը ութ օր:
Ամեն օր սիրում եմ քեզ,
Միշտ իմ մտքում,
Ինչ կարող եմ ասել քեզ`
Սիրում եմ ամեն վայրկյան:

Մոտ արի, սիրիր ինձ,
Մոտ արի, սիրիր ինձ,
Դա ոչ այլ ինչ է, քան սեր, սիրունիկս:
Շաբաթը ութ օր:
Շաբաթը ութ օր,
Սիրուււււււււմ եմ քեզ,
Շաբաթը ութ օր
Բավական չէ, որ ցույց տամ` պաշտում եմ:



Tuesday, July 12, 2016

Բիթլզ - If I Fell (հայերեն)

If I Fell-ը Բիթլզ խմբի երգերից է, որը գրել է Ջոն Լենոնը 1964թ. հուլիսի 10-ին:
Այն ներառված է եղել A Hard day's Night ալբոմի առաջին կողմում: Ալբոմը թողարկվել է 1964թ.-ի օգոստոսի 11-ին Բրիտանիայում և ներառել է 13 երգ:
If I Fell երգը եղել է նաև Something New ալբոմի Բ կողմի երգերից: Այս ալբոմը թողարկվել է ԱՄՆ-ում` A Hard Day's Night ալբոմի հիման վրա: Ալբոմը ունեցել է 11 երգ:
Սա Լենոնի այն գեղեցիկ երգերից մեկն է, որ բացահայտում է իրեն: Երգի նախնական տարբերակում նա գրել էր «Հուսով եմ, որ նա կարտասվի, երբ լսի, որ միասին ենք»:
1980թ.-ին հարցազրույցներից մեկի ժամանակ Լենոնը If I Fell երգի մասին ասել է. «Դա բալլադ գրելու իմ առաջին փորձն էր: Այն նախորդում էր  In My Life երգին:Դրանք ունեն նույն ակորդային հերթականությունը: Երգը ցույց է տալիս, որ ես այն ժամանակ գրում էի զգայուն բալլադներ ու տխմար սիրային երգեր»:

Monday, July 11, 2016

Բիթլզ - I saw her standing there (հայերեն)

Ողջույն և բարի գալուստ նորաբաց ԲԶԵԶ ԹիՎի:
Այստեղ կգտնեք բրիտանական հանրահայտ ռոք քառյակի` Բիթլերի երգերը հայերեն թարգմանությամբ: 
Սկսենք Բզեզների առաջին Please Please Me ալբոմի երգերից:

Please Please Me ալբոմը թողարկվել է 1963թ. մարտի 22-ին: Ալբոմի առաջին կողմի առաջին երգն է I saw her standing there. 

Չաք Բերիի ազդեցությունը կրող այս երգը որոշ ժամանակ The Beatles-ի կենդանի ծրագրի մի մասն է եղել: Գրել է 1961-ին Փոլ Մաքքարթնին, որն այն ժամանակ երգը վերնագրել էր  Seventeen (Տասնյոթ):
Հետագայում Ջոն Լենոնը որոշ բաներ է ավելացրել տեքստում: Փոլն այս երգը գրել է Այրիս Քալդուել անունով աղջկա մասին: Նա Ռորի Սթորմի տասնյոթամյա քույրն էր, որի հետ Փոլը որոշ ժամանակ հանդիպում էր Լիվերպուլում: Փոլը երգի հիմնական կատարողն է, բայց Ջոնի ձայնը կարելի է լսել կրկներգի բեք-վոկալում: