Monday, July 25, 2016

10 հետաքրքիր փաստ Բիթլզ խմբի մասին (Մաս 2)

1.1962թ.-ին մինչեւ խմբի հետ առաջին պայմանագիր կնքելը  Էփսթայնը խմբի բասիստ Փիթ Բեսթին փոխարինել է Ռինգո Սթարով, որը եղել է երաժիշտների վաղեմի բարեկամը: Այսպես ստեղծվել է խմբի վերջանական կազմը: Միայն 1964 թվականին մինչեւ Սկանդինավիայում հյուրախաղերը սկսելը Ռինգոն հիվանդացել է եւ նրան փոխարինել է Ջիմմի Նիկոլը: 

2. Ռինգո Սթարի իրական անունը Ռիչարդ Ստարկի է:

3. Love Me Do եւ Please, Please Me երգերը դարձել են լիվերպուլյան քառյակի առաջին հիթերը:



4. Խմբի առաջին ալբոմն անվանվել է Please, Please Me (1963թ.), իսկ վերջինը՝ Let It Be (1970թ.):
Ընդհանուր առմամբ խումբը թողարկել է 13 ալբոմ:

5. 1967-ի հունիսի 25-ին The Beatles-ը դարձել է առաջին խումբը, որի ելույթները արբանյակային հեռարձակմամբ ցուցադրվել են BBC հեռուստաալիքով:

6. Խումբը թողարկել է երեք կատակերգություն՝

''Hard Day’s Night'',
''Help'',
''Magical Mystery Tour.''

7. ''Hard Day’s Night'' ֆիլմում որպես խմբի երկրպագու նկարահանվել է ապագա աստղ եւ Genesis խմբի լիդեր Ֆիլ Քոլլինզը (Phil Collins):

Friday, July 15, 2016

10 հետաքրքիր փաստ Բիթլզ խմբի մասին (Մաս 1)

Բրիտանական ռոք քառյակի երկրպագուներին ենք ներկայացնում 10 հետաքրքիր փաստ բիթլների մասին: 


1. The Beatles խմբի հիմնադիր Ջոն Լենոնը 1956 թվականին ձեւավորել է իր առաջին խումբը` The Quarrymen անվամբ:
Խմբում ներառվել են QuarryBank դպրոցի իր ընկերները:

2. The Beatles անվանումը հորինվել է, երբ Լենոնի խումբ են եկել նոր մասնակիցներ՝ Փոլ Մաքքարթնին, ապա Ջորջ Հարիսոնը, ովքեր առնչություն չեն ունեցել Quarry դպրոցի հետ:


3. Խմբին միանալու ժամանակ Հարիսոնն ընդամենը 16 տարեկան է եղել:

4. The Beatles անվանումը բառախաղ է, «beetles» (բզեզներ) եւ 
«beat» (բիթ) բառերի համադրում:

5. Լենոնին եւ Փոլին մտերմացրել է ոչ միայն երաժշտության հանդեպ ունեցած սերը, այլ ընդհանուր ողբերգությունը: 1956թ.-ին արյան քաղցկեղից մահացել է Փոլի մայրը, իսկ երկու տարի անց ավտովթարի հետեւանքով Լենոնը կորցրել է իր մորը:

Tuesday, July 12, 2016

Բիթլզ - If I Fell (հայերեն)

If I Fell-ը Բիթլզ խմբի երգերից է, որը գրել է Ջոն Լենոնը 1964թ. հուլիսի 10-ին:
Այն ներառված է եղել A Hard day's Night ալբոմի առաջին կողմում: Ալբոմը թողարկվել է 1964թ.-ի օգոստոսի 11-ին Բրիտանիայում և ներառել է 13 երգ:
If I Fell երգը եղել է նաև Something New ալբոմի Բ կողմի երգերից: Այս ալբոմը թողարկվել է ԱՄՆ-ում` A Hard Day's Night ալբոմի հիման վրա: Ալբոմը ունեցել է 11 երգ:
Սա Լենոնի այն գեղեցիկ երգերից մեկն է, որ բացահայտում է իրեն: Երգի նախնական տարբերակում նա գրել էր «Հուսով եմ, որ նա կարտասվի, երբ լսի, որ միասին ենք»:
1980թ.-ին հարցազրույցներից մեկի ժամանակ Լենոնը If I Fell երգի մասին ասել է. «Դա բալլադ գրելու իմ առաջին փորձն էր: Այն նախորդում էր  In My Life երգին:Դրանք ունեն նույն ակորդային հերթականությունը: Երգը ցույց է տալիս, որ ես այն ժամանակ գրում էի զգայուն բալլադներ ու տխմար սիրային երգեր»:

Monday, July 11, 2016

Բիթլզ - I saw her standing there (հայերեն)

Ողջույն և բարի գալուստ նորաբաց ԲԶԵԶ ԹիՎի:
Այստեղ կգտնեք բրիտանական հանրահայտ ռոք քառյակի` Բիթլերի երգերը հայերեն թարգմանությամբ: 
Սկսենք Բզեզների առաջին Please Please Me ալբոմի երգերից:

Please Please Me ալբոմը թողարկվել է 1963թ. մարտի 22-ին: Ալբոմի առաջին կողմի առաջին երգն է I saw her standing there. 

Չաք Բերիի ազդեցությունը կրող այս երգը որոշ ժամանակ The Beatles-ի կենդանի ծրագրի մի մասն է եղել: Գրել է 1961-ին Փոլ Մաքքարթնին, որն այն ժամանակ երգը վերնագրել էր  Seventeen (Տասնյոթ):
Հետագայում Ջոն Լենոնը որոշ բաներ է ավելացրել տեքստում: Փոլն այս երգը գրել է Այրիս Քալդուել անունով աղջկա մասին: Նա Ռորի Սթորմի տասնյոթամյա քույրն էր, որի հետ Փոլը որոշ ժամանակ հանդիպում էր Լիվերպուլում: Փոլը երգի հիմնական կատարողն է, բայց Ջոնի ձայնը կարելի է լսել կրկներգի բեք-վոկալում: