Friday, August 5, 2016

Բիթլզ - The Fool on the Hill (հայերեն)

Fool on the hill երգը գրել է Փոլ Մաքքարթնին: Երգը ձայնագրվել է 1967 թվականի սեպտեմբերին: Այն մի մարդու մասին է, որին ուրիշները ցնորված են համարում, բայց նրա տարօրինակ պահվածքը իրականում իմաստության նշան է:

Այն, ինչը որ մղեց Փոլին գրել այս երգը, պատահել է, երբ Փոլը մի առավոտ զբոսանքի էր դուրս եկել իր շան` Մարթայի հետ, Փրիմռոզ բլրի վրա: Երբ արևածագով էր հիանում, նկատեց, որ Մարթան կորել է: Փոլը շրջում էր, որ գտնի Մարթային, երբ մի մարդ հայտնվեց` առանց որևէ ձայն հանելու: Այդ մարդը պատշաճ տեսք ուներ: Փոլը գիտեր, որ նա վայրկյաններ առաջ այնտեղ չէր, քանի որ այդ ուղղությամբ արդեն նայել էր Մարթային փնտրելիս: Փոլն ու անծանոթը ողջյունի մի խոսք փոխանակեցին, ապա տարօրինակ մարդը խոսեց այն մասին, թե Լոնդոնի վրա ինչ գեղեցիկ տեսարան է բացվում բլրի բարձունքից: Մի քանի վայրկյան Փոլն իր շուրջն էր նայում, երբ նա հեռացավ: Այնպես անհետացավ, ինչպես հայտնվել էր:
Մաքքարթնիի ընկերներից մեկը` Ալիստեր Թեյլորը (Alistair Taylor), այդ տարօրինակ դեպքի պահին Փոլի հետ էր և հետագայում իր “Yesterday”  վերնագրով գրքում գրել է դրա մասին:


Նրանք երկուսն էլ չէին կարող պատկերացնել, թե ինչ կատարվեց այդ մարդու հետ: Թվաց` նա ուղղակի անհետացավ օդի մեջ: Թաքնվելու համար ծառերը շատ հեռու էին, որ մի քանի վայրկյանում քայլելով կամ վազելով հասներ, և բլրի կատարը շատ հեռու էր  այդքան կարճ ժամանակում հասնելու համար: Այս պատմությունը ավելի առեղծվածային է դառնում, երբ իմանում ենք, որ նախքան “Ցնորքի” հայտնվելը Փոլն ու Ալիստերը իրար հետ խոսում էին, թե որքան գեղեցիկ տեսարան է երևում բլրի վրայից ու որքան գեղեցիկ է երևում Լոնդոնը այդտեղից, նաև խոսում էին Աստծո գոյության մասին:
Մի անգամ տուն վերադառնալիս նրանք քննարկում էին պատահածը ու փորձում բացատրություն գտնել: Նրանք երկուսն էլ համաձայնում էին, որ ուրիշները այդ ամենը կդիտարկեն որպես երևակայության արդյունք, բայց նրանք երկուսն էլ երդվում էին, որ ոչ մի տեսակի թմրամիջոց չէին օգտագործել:


Ցնորքը բլրի վրա

Օրը օրի հետևից, միայնակ բլրի վրա
Տարօրինակ ժպիտով մարդը անվերջ շրջում է,
Բայց ոչ ոք չի ուզում ճանաչել նրան
Մտածում են` նա ընդամենը մի ցնորք է,
Եվ նա երբեք ոչ մի պատասխան չի տալիս:

Բայց այդ ցնորքը բլրի վրայի
Տեսնում է` ինչպես է արևը մարում,
Եվ իր ներքին տեսողությամբ
Տեսնում է, թե ինչպես է երկիրը պտույտներ գործում:

Լավ գիտեր ճանապարհը, սակայն ամպերի միջով թռչելով
Հազարավոր հնչյուններով այդ մարդը լիովին բարձր էր խոսում,
Բայց ոչ ոք չէր լսում նրան
Կամ այն ձայները, որ թվում էին, թե ինքն է,
Եվ նրան երբեք չէին նկատում:

Բայց այդ ցնորքը բլրի վրայի
Տեսնում է` ինչպես է արևը մարում,
Եվ իր ներքին տեսողությամբ
Տեսնում է, թե ինչպես է երկիրը պտույտներ գործում:

Ու թվում էր` ոչ ոք չի սիրում նրան,
Նրանք կարող էին պատմել` ինչ է նա ուզում անել,
Բայց նա երբեք իր զգացմունքները չէր ցուցադրում:

Բայց այդ ցնորքը բլրի վրայի
Տեսնում է` ինչպես է արևը մարում,
Եվ իր ներքին տեսողությամբ
Տեսնում է, թե ինչպես է երկիրը պտույտներ գործում:

Օօօ, Օօօ,
Շրջելով ու շրջելով, շրջելով ու շրջելով…

Բայց նա երբեք չի լսում նրանց,
Գիտի` նրանք են ցնորքները,
Ու իրեն չեն սիրում:

Բայց այդ ցնորքը բլրի վրայի
Տեսնում է` ինչպես է արևը մարում,
Եվ իր ներքին տեսողությամբ
Տեսնում է, թե ինչպես է երկիրը պտույտներ գործում:

Օօօ, Օօօ,
Շրջելով ու շրջելով, շրջելով ու շրջելով…




No comments:

Post a Comment