Thursday, August 18, 2016

Բիթլզ - Hello, Goodbye (հայերեն)

Այս երգը գրել է Մաքքարթնին: Երգը ձայնագրվել է 1967 թվականի հոկտեմբերի 2-ին:
Նրա ընկեր Ալիստեր Թեյլորը, որը հաճախ այցելում էր նրան, մի օր հարցրեց նրան, թե ինչպես են գրվում նրա այդքան շատ երգերը ու ինչպես է Փոլը հանգում այդ գաղափարներին: Փոլը տարավ նրան իր ճաշասենյակ, որ մի փոքրիկ ցուցադրություն կազմակերպի իր ֆիսհարմոնով: Որպես փրձարկում Փոլը խնդրեց նրան բղավել այն բառի հակառակը, որն ինքը կասեր: Ինչպես օրինակ` սեւ-սպիտակ, այո-ոչ, ողջույն-հաջողություն: Այսպես ծնվեց երգը:


Երգի թողարկումից քիչ ժամանակ անց Փոլը բացատրում էր, որ  «ամեն ինչի պատասխանը շատ պարզ է: Սա երգ է ամեն ինչի ու ոչնչի մասին: Եթե դու ունես սեւ, ապա պարտավոր ես նաեւ ունենալ սպիտակ. սա է կյանքի զարմանքը»: Փոլը նշում է, որ սա ընդամենը երկվության մասին երգ է, եւ նա այդ երգով դրականն է քարոզում: 
Ջոն Լենոնը հավաստիացնում է, որ ինքը ոչ մի մասնակցություն չի ունեցել այս երգում.  «Սա մեկ ուրիշ Մաքքարթնի է»:
Իսկ երգի ավարտի Hela heba helloa բառերը ընդամենը ձայնագրման ժամանակ արված իմպրովիզ են:



Ողջույն, հաջողություն

Ասում ես այո, ասում եմ ոչ
Ասում ես կանգնիր, ասում եմ գնա, գնա, գնա, 

Օհ ոչ
Ասում ես հաջողություն, իսկ ես ասում եմ ողջույն
Ողջույն, ողջույն
Չգիտեմ ինչու, դու ասում ես հաջողություն, ես ասում եմ ողջույն
Ողջույն, ողջույն
Չգիտեմ ինչու, դու ասում ես հաջողություն, ես ասում եմ ողջույն



Ասում եմ բարձր, ասում եմ ցածր
ասում ես ինչու, իսկ ես ասում եմ` չգիտեմ, 
Օհ ոչ
Դու ասում ես հաջողություն, իսկ ես ասում եմ ողջույն
(Ողջույն, հաջողություն) Ողջույն, ողջույն 
(Ողջույն, հաջողություն) Չգիտեմ ինչու, դու ասում ես հաջողություն, ես ասում եմ ողջույն



(Ողջույն, հաջողություն, Ողջույն, հաջողություն) Ողջույն, ողջույն
(Ողջույն, հաջողություն) Չգիտեմ ինչու, դու ասում ես հաջողություն
(Ողջույն, հաջողություն) Ես ասում եմ ողջույն/հաջողություն



Ինչու, ինչու, ինչու, ինչու, ինչու, ինչու ես ասում հաջողություն, հաջողություն, 
Օհ ոչ



Ասում ես այո, ասում եմ ոչ
Ասում ես կանգնիր, ասում եմ գնա, գնա, գնա, օհ ոչ
Ասում ես հաջողություն, իսկ ես ասում եմ ողջույն
Ողջույն, ողջույն
Չգիտեմ ինչու, դու ասում ես հաջողություն, ես ասում եմ ողջույն
Ողջույն, ողջույն
Չգիտեմ ինչու, դու ասում ես հաջողություն, ես ասում եմ ողջույն



Ասում ես այո (ասում եմ այո) Ասում եմ ոչ (Բայց գուցե նկատի ունեմ ոչ)
Ասում ես կանգնիր (Ես կարող եմ մնալ) իսկ ես ասում եմ գնա, գնա, գնա (մինչ գնալու ժամանակն է), օհ
Օհ ոչ
Ասում ես հաջողություն, իսկ ես ասում եմ ողջույն
Ողջույն, ողջույն
Չգիտեմ ինչու, դու ասում ես հաջողություն, ես ասում եմ ողջույն
Ողջույն, ողջույն
Չգիտեմ ինչու, դու ասում ես հաջողություն, ես ասում եմ ողջույն
Ողջույն, ողջույն
Չգիտեմ ինչու, դու ասում ես հաջողություն, ես ասում եմ ողջույն, ողջույն



Hela heba helloa
Hela heba helloa, cha cha cha
Hela heba helloa, wooo
Hela heba helloa, hela
Hela heba helloa, cha cha cha
Hela heba helloa, wooo
Hela heba helloa, cha cha cha



No comments:

Post a Comment