Monday, July 25, 2016

10 հետաքրքիր փաստ Բիթլզ խմբի մասին (Մաս 2)

1.1962թ.-ին մինչեւ խմբի հետ առաջին պայմանագիր կնքելը  Էփսթայնը խմբի բասիստ Փիթ Բեսթին փոխարինել է Ռինգո Սթարով, որը եղել է երաժիշտների վաղեմի բարեկամը: Այսպես ստեղծվել է խմբի վերջանական կազմը: Միայն 1964 թվականին մինչեւ Սկանդինավիայում հյուրախաղերը սկսելը Ռինգոն հիվանդացել է եւ նրան փոխարինել է Ջիմմի Նիկոլը: 

2. Ռինգո Սթարի իրական անունը Ռիչարդ Ստարկի է:

3. Love Me Do եւ Please, Please Me երգերը դարձել են լիվերպուլյան քառյակի առաջին հիթերը:



4. Խմբի առաջին ալբոմն անվանվել է Please, Please Me (1963թ.), իսկ վերջինը՝ Let It Be (1970թ.):
Ընդհանուր առմամբ խումբը թողարկել է 13 ալբոմ:

5. 1967-ի հունիսի 25-ին The Beatles-ը դարձել է առաջին խումբը, որի ելույթները արբանյակային հեռարձակմամբ ցուցադրվել են BBC հեռուստաալիքով:

6. Խումբը թողարկել է երեք կատակերգություն՝

''Hard Day’s Night'',
''Help'',
''Magical Mystery Tour.''

7. ''Hard Day’s Night'' ֆիլմում որպես խմբի երկրպագու նկարահանվել է ապագա աստղ եւ Genesis խմբի լիդեր Ֆիլ Քոլլինզը (Phil Collins):


8. Ի պատիվ Ջոն Լենոնի անվանվել է լուսնային խառնարան եւ աստերոիդ:

9. Էնի Լեյբովիցի(Annie Leibovitz) ֆոտոն The Rolling Stone-ի ալբոմի համար, որտեղ մերկ Լենոնը գրկել Յոկո Օնոյին, դարձել է երաժշտի կյանքի վերջին նկարահանումը: Նույն օրը երեկոյան՝1980 թ-ի դեկտեմբերի 8-ին, Նյու Յորքի իր տան բակում Լենոնին կրակել է Մարկ Չեպմենը: Հարցաքննության ժամանակ, Չեպմենը պնդել է, որ Լենոնին սպանելու կոդավորված պատվերը ստացել է ամերիկացի գրող Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» գրքից: 2007թ-ին Չեպմենի  դերը ''Chapter 27'' ֆիլմում խաղացել է Ջարետ Լետոն (Jared Leto):

10. YESTERDAY երգի նախնական վերնագիրը եղել է SCRAMBLED EGGS:

No comments:

Post a Comment