Tuesday, July 12, 2016

Բիթլզ - If I Fell (հայերեն)

If I Fell-ը Բիթլզ խմբի երգերից է, որը գրել է Ջոն Լենոնը 1964թ. հուլիսի 10-ին:
Այն ներառված է եղել A Hard day's Night ալբոմի առաջին կողմում: Ալբոմը թողարկվել է 1964թ.-ի օգոստոսի 11-ին Բրիտանիայում և ներառել է 13 երգ:
If I Fell երգը եղել է նաև Something New ալբոմի Բ կողմի երգերից: Այս ալբոմը թողարկվել է ԱՄՆ-ում` A Hard Day's Night ալբոմի հիման վրա: Ալբոմը ունեցել է 11 երգ:
Սա Լենոնի այն գեղեցիկ երգերից մեկն է, որ բացահայտում է իրեն: Երգի նախնական տարբերակում նա գրել էր «Հուսով եմ, որ նա կարտասվի, երբ լսի, որ միասին ենք»:
1980թ.-ին հարցազրույցներից մեկի ժամանակ Լենոնը If I Fell երգի մասին ասել է. «Դա բալլադ գրելու իմ առաջին փորձն էր: Այն նախորդում էր  In My Life երգին:Դրանք ունեն նույն ակորդային հերթականությունը: Երգը ցույց է տալիս, որ ես այն ժամանակ գրում էի զգայուն բալլադներ ու տխմար սիրային երգեր»:

Երգը հնչել է նաև A Hard Day's Night ֆիլմում: Քանի որ Բիթլներից և ոչ ոք ֆիլմում չունի ռոմանտիկ գիծ, Ջոնը կատարում է այս քնքուշ ռոմանտիկ երգը` դիմելով Ռինգոյին: Նկարահանող խումբը ստիպված էր բազմաթիվ դուբլեր նկարահանել, քանի որ ամեն անգամ խմբի անդամները ծիծաղից պոռթկում էին:



IF I FELL - ԵԹԵ ՍԻՐԵԻ

If I fell - The Beatles

Եթե ես քեզ սիրեի, 

Կխոստանայի՞ր լինել իրական,
Օգնիր ինձ հասկանալ,
Քանի որ ես էլի եմ սիրել
Ու հասկացել եմ, որ դա ավելին էր,
Քան իրար ձեռք բռնելը:

Եթե սիրտս քեզ տամ,
Պիտի վստահ լինեմ,
Որ հենց սկզբից
Դու ինձ ավելի կսիրես, քան նա:


Եթե հավատամ քեզ, օհ խնդրում եմ,
Չփախչես ու թաքնվես,
Եթե ես էլ քեզ սիրեմ, օհ խնդրում եմ,
Չանցնես հպարտությանս վրայով, ինչպես նա արեց:



Որովհետև ես չեմ կարղանա հաղթահարել այդ ցավը
Ու կտխրեմ, եթե մեր նոր սերը զուր լինի:



Ու հույս ունեմ, որ տեսնում ես,
Որ ես քեզ կընտրեմ,
Ու նա կարտասվի,
Երբ իմանա, որ մենք միասին ենք:


Եթե ես քեզ սիրեի….



No comments:

Post a Comment