Monday, July 11, 2016

Բիթլզ - I saw her standing there (հայերեն)

Ողջույն և բարի գալուստ նորաբաց ԲԶԵԶ ԹիՎի:
Այստեղ կգտնեք բրիտանական հանրահայտ ռոք քառյակի` Բիթլերի երգերը հայերեն թարգմանությամբ: 
Սկսենք Բզեզների առաջին Please Please Me ալբոմի երգերից:

Please Please Me ալբոմը թողարկվել է 1963թ. մարտի 22-ին: Ալբոմի առաջին կողմի առաջին երգն է I saw her standing there. 

Չաք Բերիի ազդեցությունը կրող այս երգը որոշ ժամանակ The Beatles-ի կենդանի ծրագրի մի մասն է եղել: Գրել է 1961-ին Փոլ Մաքքարթնին, որն այն ժամանակ երգը վերնագրել էր  Seventeen (Տասնյոթ):
Հետագայում Ջոն Լենոնը որոշ բաներ է ավելացրել տեքստում: Փոլն այս երգը գրել է Այրիս Քալդուել անունով աղջկա մասին: Նա Ռորի Սթորմի տասնյոթամյա քույրն էր, որի հետ Փոլը որոշ ժամանակ հանդիպում էր Լիվերպուլում: Փոլը երգի հիմնական կատարողն է, բայց Ջոնի ձայնը կարելի է լսել կրկներգի բեք-վոկալում:


I SAW HER STANDING THERE - ՏԵՍԱ ՆՐԱՆ ԱՅՆՏԵՂ ԿԱՆԳՆԱԾ

Դե, նա ընդամենը տասնյոթ էր,
Դու գիտես` ինչ նկատի ունեմ,
Ու նրա նայվածքը
Համեմատությունից վեր էր:

Ու ո~նց ես կարող էի պարել մեկ ուրիշի հետ
Օօօ, երբ նա այնտեղ կանգնած էր:

Երբ նա նայում էր ինձ,
Ես, ես տեսնում էի,
Որ արդեն շատ վաղուց
Ես սիրահարվել եմ նրան:

Նա չէր պարի ուրիշի հետ
Օօօ, երբ նա այնտեղ կանգնած էր:
Իմ սիրտը թրթռում էր, 
Երբ անցա այդ սենյակը
Ու բռնեցի նրա ձեռքը:

Օհ, մենք պարեցինք ամբողջ գիշեր
Ու իրար շատ մոտ էինք, 
Ու արդեն շատ վաղուց
Ես սիրահարվել էի նրան:

Հիմա ես էլ ուրիշ ոչ մեկի հետ չեմ պարի
Օօօ, այն պահից, երբ նա այնտեղ կանգնած էր:

Իմ սիրտը թրթռում էր, 
Երբ անցա այդ սենյակը
Ու բռնեցի նրա ձեռքը:

Այդպես մենք պարեցինք ամբողջ գիշեր
Ու իրար շատ մոտ էինք,
Ու արդեն շատ վաղուց
Ես սիրահարվել էի նրան:

Հիմա ես էլ ուրիշ ոչ մեկի հետ չեմ պարի
Օօօ, այն պահից, երբ նա այնտեղ կանգնած էր,
Այն պահից երբ նա այնտեղ կանգնած էր,
Այն պահից երբ նա այնտեղ կանգնած էր...






No comments:

Post a Comment