Friday, July 15, 2016

10 հետաքրքիր փաստ Բիթլզ խմբի մասին (Մաս 1)

Բրիտանական ռոք քառյակի երկրպագուներին ենք ներկայացնում 10 հետաքրքիր փաստ բիթլների մասին: 


1. The Beatles խմբի հիմնադիր Ջոն Լենոնը 1956 թվականին ձեւավորել է իր առաջին խումբը` The Quarrymen անվամբ:
Խմբում ներառվել են QuarryBank դպրոցի իր ընկերները:

2. The Beatles անվանումը հորինվել է, երբ Լենոնի խումբ են եկել նոր մասնակիցներ՝ Փոլ Մաքքարթնին, ապա Ջորջ Հարիսոնը, ովքեր առնչություն չեն ունեցել Quarry դպրոցի հետ:


3. Խմբին միանալու ժամանակ Հարիսոնն ընդամենը 16 տարեկան է եղել:

4. The Beatles անվանումը բառախաղ է, «beetles» (բզեզներ) եւ 
«beat» (բիթ) բառերի համադրում:

5. Լենոնին եւ Փոլին մտերմացրել է ոչ միայն երաժշտության հանդեպ ունեցած սերը, այլ ընդհանուր ողբերգությունը: 1956թ.-ին արյան քաղցկեղից մահացել է Փոլի մայրը, իսկ երկու տարի անց ավտովթարի հետեւանքով Լենոնը կորցրել է իր մորը:


6. Լեգենդար քառյակի կազմը փոխվել է հինգ անգամ: 1960 թվականի հունվարին Լենոնին, Մաքքարթնիին եւ Հարիսոնին որպես խմբի բասիստ միացել է Գեղարվեստական քոլեջի Ջոնի համակուրսեցին՝ Ստյուարտ Սատկլիֆը (Stuart Sutcliffe): Նույն թվականին՝ ավելի ուշ, խմբին հրավիրել են ներկայանալու Համբուրգում՝ իրենց առաջին արտասահմանյան համերգով: Համաձայն պայմանագրի` խումբը պետք է ունենար թմբկահար, որն էլ անմիջապես դարձել է Փիթ Բեսթը (Pete Best)՝ Լիվերպուլի գիշերային ակումբի տնօրենի որդին:


Ձախից` Փիթ, Ջորջ, Ջոն, Փոլ, Ստյուարտ

7. Ջոն Լենոն, Փոլ Մաքքարթնի, Ջորջ Հարիսոն, Փիթ Բեսթ. այս կազմով է Բիթլզը հասել իր առաջին հաջողությանը:


8. 1962թ.-ին  Համբուրգում ուղեղի արյունազեղումից մահացել է Ստյուարտ Սատկլիֆը: Չնայած այն հանգամանքին, որ Ստյուարտը խմբի կազմում բավականին քիչ ժամանակ է աշխատել, նա ունեցել է իր ազդեցությունը խմբի մասնակիցների վրա: «Битлз 4+1» ֆիլմում պատմվում է խմբի այդ տարիների մասին:



Աստրիդ և Ստյուարտ
9. 1961թ.-ին Համբուրգում առաջին հյուրախաղերի ժամանակ Ստյուարտ Սատկլիֆը սիրահարվել է երիտասարդ նկարիչ եւ լուսանկարիչ Աստրիդ Կիրչերին (Astrid Kirchherr): Հենց նա էլ մտածել է բիթլների առաջին սանրվածքները եւ առաջարկել մաշված կաշվե բաճկոնների փոխարեն հագնել Պիեռ Կարդենի (Pierre Cardin) ձեւավորած առանց օձիքների պիջակները: Նա իրականացրել է խմբի առաջին պրոֆեսիոնալ ֆոտոսեսիան նոր ոճով: Սատկլիֆը որոշել է թողնել խումբը եւ մնալ Աստրիդի հետ Համբուրգում:

10. Կուրտ Ռայմոնդ Ջոնսը (Kurt Raymond Jones) առաջին բիթլոմանն է, որ նպաստել է խմբի առաջընթացին: 1961թ.-ի հոկտեմբերի 28-ին երաժշտական խանութում Կուրտը ցանկացել է գնել դեռեւս քիչ հայտնի խմբի սկավառակներից մեկը՝ My Bonnie երգով: Վաճառողը որեւէ տեղեկություն չունենալով գնորդի խորհրդով հետաքրքրվել է խմբով: Այդ վաճառողը եղել է լեգենդար Բրայան Էփսթեյնը՝ (Brian Epstein) խմբի մշտական մենեջերը, որը կատարել է առաջին մասնագիտական ձայնագրությունները եւ կազմակերպել է խմբի համերգային գործունեությունը: Բրայանը մահացել է 1967թ.-ի օգոստոսի 27-ին եւ նրա ֆունկցիան մասամբ կատարել է Փոլ Մաքքարթնին:

No comments:

Post a Comment